NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:
Արմեն Մելիքյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 60 կգ քաշային կարգ
Ծնվել է 1996 թվականի փետրվարի 7-ին Էջմիածնում։
Անձնական մարզիչներն են Ամիրբեկ Պողոսյանը, Ալիկ Հովհաննիսյանը եւ Արմեն Մելիքյանը։
2013 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2015, 2016 թվականների երիտասարդների Հայաստանի մրցանակակիր:
2017 թվականի սկզբին հեռացել է մեծ սպորտից եւ միառժամանակ մեկնել արտագնա աշխատանքի: 2017 թվականի ավարտին վերադարձել է Հայաստան, մասնակցել Հայաստանի մեծահասակների առաջնութանն ու դարձել չեմպիոն 60 կգ քաշային կարգում:
2018 թվականից մեծահասակների Հայաստանի հավաքականի անդամ է: 2019 թվականին Հունգարիայիայում տեղի ունեցած մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում նվաճել է չեմպիոնի տիտղոսը:
2021 թվականի մայիսի 8-9-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում անցկացված վարկանիշային մրցաշարում դարձել է չեմպիոն՝ նվաճելով նաեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր 60 կգ քաշային կարգում:
Ամուսնացած է, ունի որդի:
Արմեն Մելիքյանը Տոկիոյում մրցագորգ դուրս կգա օգոստոսի 1-ին, Երեւանի ժամանակով 06:00-ից:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում