10:08  ,  14 հուլիսի, 2021

Օլիմպիական VLOG. Կորյուն Սողոմոնյան

NEWS.am Sport-ը ներկայացնում է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը անցկացվելիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մարզիկների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը:

Կորյուն Սողոմոնյան, բռնցքամարտ, 52 կգ քաշային կարգ

Ծնվել է 1993 թվականի մայիսի 16-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Անձնական մարզիչը հայրն է՝ Սամվել Սողոմոնյանը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: 

Կորյուն Սողոմոնյանը բռնցքամարտով զբաղվում է 8 տարեկանից: Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2009 թվականին Երեւանում անցկացված պատանիների աշխարհի առաջնությունում դարձել է չեմպիոն, 2010 թվականին Բաքվում մասնակցել է պատանիների աշխարհի առաջնությանը, բայց չի հաջողվել պահպանել չեմպիոնի տիտղոսը: 

2011 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն է, 2012 թվականի Եվրոպայի մինչեւ 22 տարեկանների չեմպիոն: 2015 թվականի մեծահասկաների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը:

2017-ից թվականից երկու տարի Կորյուն Սողոմոնյանի մարզական կարիերայում դադար է եղել: Վերադարձել է 2019 թվականին եւ նույն տարում դարձել ՀԱՕԿ-ի նախաձեռնությամբ Երեւանում դեկտեմբերի 13-18-ը անցկացված «Կաշվե ձեռնոց» բռնցքամարտի ընտրական մրցաշարի հաղթող:

Տոկիո-2020-ի օլիմպիական ուղեգիրը նվաճել է 2020 թվականի մարտի 16-ին Լոնդոնում մեկնարկած ու կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Կորյուն Սողոմոնյանը Տոկիոյում ռինգ դուրս կգա հուլիսի 26-ին նախնական՝ 06:00-09:45-ին (Երեւանի ժամանակ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով