20:09  ,  11 հուլիսի, 2021

Եվրո-2020․ «Ուեմբլին» պատրաստ է եզրափակիչին (ֆոտո, ուղիղ)

Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնը պատրաստ է Եվրոպայի առաջնության եզրափակիչի Իտալիա - Անգլիա դիմակայությանը։ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը լուսանկարներ է ներկայացրել լեգենդար ստադիոնից։ Հանդիպման օրը հնձել են խաղադաշտի խոտը, ներկել գծերը։

Իտալիա - Անգլիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։

Եզրափակիչի գլխավոր մրցավարը կլինի հոլանդացի Բյորն Կեյպերսը, որին եզրերում կօգնեն հոլանդացիներ Սանդեր վան Ռուկելը և Էրվին Զեյնստրան: Չորրորդ պաշտոնյան իսպանացի Կարլոս դել Սերոն է: Եվրո-2020-ում 48-ամյա Բյորն Կույպերսը սպասարկել է 4 հանդիպում:

Պաշտոնական հանդիպումներում Իտալիան ունի ահռելի առավելություն Անգլիայի նկատմամբ․ 5 հաղթանակ, 1 պարտություն, 2 ոչ ոքի։

Իտալացիները անգլիացիներին պաշտոնական հանդիպումներում չեն պարտվել 1977 թվականից՝ 6 հանդիպում։

Նախորդ անգամ թիմերը պաշտոնական խաղում հանդիպել են 2014թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում։ 2։1 հաշվով առավելության են հասել իտալացիները։

1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են նվաճել եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ