20:09 11 հուլիսի, 2021Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնը պատրաստ է Եվրոպայի առաջնության եզրափակիչի Իտալիա - Անգլիա դիմակայությանը։ ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը լուսանկարներ է ներկայացրել լեգենդար ստադիոնից։ Հանդիպման օրը հնձել են խաղադաշտի խոտը, ներկել գծերը։
Dressed to impress #EURO2020 pic.twitter.com/Pr03XKCs7i
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 11, 2021
A fresh coat of paint
— UEFA EURO 2020 (@EURO2020) July 11, 2021
#EURO2020 pic.twitter.com/DPANcOVfrg
Իտալիա - Անգլիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։
Եզրափակիչի գլխավոր մրցավարը կլինի հոլանդացի Բյորն Կեյպերսը, որին եզրերում կօգնեն հոլանդացիներ Սանդեր վան Ռուկելը և Էրվին Զեյնստրան: Չորրորդ պաշտոնյան իսպանացի Կարլոս դել Սերոն է: Եվրո-2020-ում 48-ամյա Բյորն Կույպերսը սպասարկել է 4 հանդիպում:
Պաշտոնական հանդիպումներում Իտալիան ունի ահռելի առավելություն Անգլիայի նկատմամբ․ 5 հաղթանակ, 1 պարտություն, 2 ոչ ոքի։
Իտալացիները անգլիացիներին պաշտոնական հանդիպումներում չեն պարտվել 1977 թվականից՝ 6 հանդիպում։
Նախորդ անգամ թիմերը պաշտոնական խաղում հանդիպել են 2014թ․ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլում։ 2։1 հաշվով առավելության են հասել իտալացիները։
1968թ. Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ կխաղա Եվրոպայի առաջնության եզրափակիչում, իսկ անգլիացիներն առաջին անգամ են նվաճել եզրափակիչի ուղեգիր:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.