11:59  ,  9 հուլիսի, 2021

NBA. Ադետոկումբոյի 42 միավորները «Ֆինիքսին» չխանգարեցին 2-րդ հաղթանակը տանել եզրափակիչում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի երկրորդ խաղում «Ֆինիքսը» տանը 118:108 հաշվով հաղթել է «Միլուոկիին»՝ շարքի հաշիվը դարձնելով 2:0:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Միլուոկիի» առաջատար Յաննիս Ադետոկումբոն «Միլուոկիին», որը հավաքել է 42 միավոր: «Ֆինիքսի» կազմում ամենաարդյունավետը 31 միավոր հավաքած Դևին Բուքերն էր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ «Միլուոկին» նախորդ անգամ NBA-ի եզրափակիչում խաղացել էր 1974-ին, իսկ «Ֆինիքսը»՝ 1993-ին:

NBA, եզրափակիչ 

«Ֆինիքս» - «Միլուոկի»՝ 118:108 (26:29, 30:16, 32:33, 30:30)

Շարքի հաշիվը՝ 2:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում