09:09  ,  6 հուլիսի, 2021

Եվրո-2020. Մեկնարկում է կիսաեզրափակիչը

11 երկրների 11 քաղաքներում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հուլիսի 6-ին կմեկնարկի կիսաեզրափակիչը: Առաջին խաղային օրը կհանդիպեն Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները:

Եվրո-2020-ի փլեյ-օֆֆ-ում իտալացիները պայքարից դուրս են թողել Ավստրիայի (2:1) և Բելգիայի (2:1) հավաքականներին, իսկ իսպանացիները լրացուցիչ ժամանակում ուժեղ են գտնվել աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայից (5:3) և հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել Շվեյցարիային (1:1, 3:1):

Եվրո-2020-ի 2 կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կանցկացվեն Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում:

Հիշեցնենք, որ եզրափակիչի մյուս ուղեգիրը հուլիսի 7-ին կվիճարկեն Անգլիայի և Դանիայի հավաքականները:

Եվրո-2020, կիսաեզրափակիչ

Իտալիա – Իսպանիա՝ 23։00 (Երևանի ժամանակ)

Գլխավոր մրցավար՝ Ֆելիքս Բրիխ (Գերմանիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով