16:04  ,  5 հուլիսի, 2021

NEWS.am Sport-ը ներկայացնում է «Օլիմպիական VLOG» նախագիծը

NEWS.am Sport-ը սկսում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակցության իրավունք նվաճած հայ մասնակիցների մասին պատմող Լուսինե Շահբազյանի հեղինակային «Օլիմպիական VLOG» նախագիծը: 

Հուլիսի 6-ից «Օլիմպիական VLOG» շրջանակներում կներկայացվեն Հայաստանի բոլոր օլիմպիականները Տոկիո 2020-ում, մարզումներ, հարցազրույցներ Խաղերի մասնակիցների հետ: 

«Օլիմպիական VLOG»–ի առաջին հերոսը աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, օլիմպիական եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն է: 

Նախագծի թողարկումներին հետեւեք NEWS.am Sport-ի FacebookInstagramTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: 

Հունահռոմեական ըմբշամարտ

Արմեն Մելիքյանը (60 կգ)

Կարեն Ասլանյանը (67 կգ)

Կարապետ Չալյանը (77 կգ)

Արթուր Ալեքսանյան (98 կգ)

Ազատ ոճի ըմբշամարտ

Արսեն Հարությունյանը (57 կգ)

Վազգեն Թևանյանը (65 կգ)

Ծանրամարտ

Սիմոն Մարտիրոսյան (109 կգ)

Իզաբելա Յայլյանը (59 կգ)

Սպորտային մարմնամարզություն

Արթուր Դավթյան (առանձին գործիքներ՝ հենացատկ, նժույգ թափեր)

Բռնցքամարտ

Կորյուն Սողոմոնյան (52 կգ)

Հովհաննես Բաչկով (63 կգ)

Արման Դարչինյան (75 կգ)

Աթլետիկա

Լեւոն Աղասյան (եռացատկ)

Ձյուդո

Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ)

Հրաձգություն

Էլմիրա Կարապետյան (ատրճանակ, 10 մետր)

Լող

Արթուր Բարսեղյան  (50 և 100 մետր ազատ ոճ)

Վարսենիկ Մանուչարյան (100 մետր ազատ ոճ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով