12:11  ,  29 հունիսի, 2021

Եվրո-2020-ն ամենաարդյունավետն է պատմության մեջ

Եվրո-2020-ում ռեկորդ է գրանցվել Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում գոլերի ցուցանիշով, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

1/8 եզրափակիչի վերջին 2 խաղերից առաջ բոլոր թիմերը միասին խփել են 118 գոլ (42 խաղերում): Արդյունավետության նախորդ ռեկորդը գրանցվել էր Եվրո-2016-ում, երբ թիմերը խփել էին 109 գոլ:

1980-ից հետո, երբ Եվրոպայի առաջնությունը սկսվեց անցկացվել խմբային փուլով, ռեկորդ է սահմանվել նաև մեկ խաղում միջին գոլերի ցուցանիշով: Եվրո-2020-ում մեկ խաղում միջինը գրանցվել է 2.81 գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով