09:09  ,  29 հունիսի, 2021

Եվրո-2020․ Օրվա խաղերը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում հունիսի 29-ին կավարտվի 1/8 եզրափակիչը: Վերջին խաղային օրը տեղի կունենան 2 հանդիպումներ։

Խաղային օրը կմեկնարկի Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, որտեղ անգլիացիները կմրցեն Գերմանիայի հավաքականի հետ:

Օրվա երկրորդ խաղում կհանդիպեն Շվեդիայի և Ուկրաինայի հավաքականները: Խաղը տեղի կունենա Շոտլանդիայի Գլազգո քաղաքում:

Այս 2 զույգերի հաղթողները կհանդիպեն քառորդ եզրափակիչում:

Եվրո-2020, 1/8 եզրափակիչ

Անգլիա - Գերմանիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ) (Լոնդոն)

Շվեդիա - Ուկրաինա՝ 23։00 (Գլազգո)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով