15:32  ,  22 հունիսի, 2021

Սաութգեյթ. Քեյնը մեր հավաքականի լավագույն խաղացողն է

Անգլիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը Հարի Քեյնն է, հայտարարել է անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը։

Եվրո–2020–ի խմբային փուլի վերջին տուրում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցի չեխերի հետ։ Հարի Քեյնն այս մրցաշարում դեռ գոլ չի խփել։

«Մենք կխաղանք շատ լավ թիմի հետ, որը տոտալ տարբերվում է մեզնից։ Ես շատ եմ հարգում Չեխիայի հավաքականին, որի մարզիչը կատարել է գերազանց աշխատանք, ստեղծել է վտանգավոր թիմ։

Հարի Քեյնի մասին կարող եմ կրկնվել, որ նա շատ կարեւոր է մեր թիմի համար։ Նա հավաքականի լավագույն խաղացողն է, ամենակարեւոր եւ ամենաազդեցիկ ֆուտբոլիստն է մեր թիմում արդեն տեւական ժամանակ»,– Սաութգեյթի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Չեխիա – Անգլիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 22–ին Լոնդոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում