Կիպրոսի Լիմասոլ քաղաքում անցկացվող աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Աղասյանը հաղթել է եռացատկում՝ ցույց տալով 16,77 մետր արդյունք։
Հիշեցնենք, որ անցած ամիս Լեւոն Աղասյանը Վրաստանի բաց առաջնությունում գրանցել է 17,16 մետր արդյունք և լրացրել օլիմպիական նորմատիվը, որը կազմում է 17,14 մետր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում