Ֆուտբոլի Իտալիայի հավաքականը կրկնեց անպարտելի շարքի իր ռեկորդը։ Ռոբերտո Մանչինիի ղեկավարած թիմը չի պարտվել 30 անընդմեջ խաղում։ Նախորդ անգամ իտալացիները պարտություն են կրել 2018թ․ նոյեմբերի 10-ին Ազգերի լիգայում 0։1 հաշվով Պորտուգալիայից։
Իտալիայի հավաքականի ռեկորդը գրանցվել է 1935-1939 թվականներին գլխավոր մարզիչ Վիտորիո Պոցոյի օրոք։
Եվրո-2020-ի խմբային փուլի երրորդ տուրում Իտալիան 1։0 հաշվով պարտության մատնեց Ուելսի թիմին եւ A խմբում 9 միավորով գրավեց առաջին տեղը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում