13:45  ,  18 հունիսի, 2021

Կրիստիան Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր

Դանիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, որը կանխում է կյանքին սպառնացող սրտային առիթմիաները եւ սրտի կանգը, հաղորդում է gazetta.it-ը։

Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց: Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել:

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում հունիսի 12-ին անցկացված հանդիպումը 42-րդ րոպեին դադարեցվել էր բժշկական նկատառումներով և վերսկսվել մոտ 2 ժամ անց: Խաղի վերսկսումից հետո Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները դանիացի խաղացողներին խաղադաշտում դիմավորեցին ծափողջյուններով: Առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցող Ֆինլանդիայի հավաքականն այդ խաղում հաղթել էր նվազագույն հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ