13:45 18 հունիսի, 2021Դանիայի հավաքականի եւ Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենի կրծքավանդակում տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլյատոր, որը կանխում է կյանքին սպառնացող սրտային առիթմիաները եւ սրտի կանգը, հաղորդում է gazetta.it-ը։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին տուրի հանդիպման ժամանակ 29-ամյա ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը և մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել հիվանդանոց: Նրա սիրտը մի քանի վայրկյան կանգ էր առել:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում հունիսի 12-ին անցկացված հանդիպումը 42-րդ րոպեին դադարեցվել էր բժշկական նկատառումներով և վերսկսվել մոտ 2 ժամ անց: Խաղի վերսկսումից հետո Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները դանիացի խաղացողներին խաղադաշտում դիմավորեցին ծափողջյուններով: Առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցող Ֆինլանդիայի հավաքականն այդ խաղում հաղթել էր նվազագույն հաշվով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.