00:56  ,  15 հունիսի, 2021

Եվրո-2020․ Իսպանիան ու Շվեդիան հաղթողին չպարզեցին (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի խմբային փուլի առաջին տուրի խաղում Իսպանիայի հավաքականը Լուիս Էնրիկեի գլխավորությամբ Սեւիլիայում ընդունեց Շվեդիայի հավաքականին։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

Թիմերն ընդգրկված են E խմբում, որի առաջին տուրի մյուս խաղում Սլովակիայի հավաքականը 2։1 հաշվով պարտության էր մատնել լեհերին եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Երկրորդ տուրում Սլովակիայի հավաքականը հունիսի 18-ին կմրցի Շվեդիայի թիմի հետ։ Հունիսի 19-ին կխաղան Իսպանիայի եւ Լեհաստանի հավաքականները։

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

E խումբ

Իսպանիա - Շվեդիա՝ 0։0 (տեսանյութ), (Սեւիլիա)

Լեհաստան - Սլովակիա՝ 1։2 (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)

Կարոլ Լինետի, 46 – Վոյցեխ Շչեսնի, 18, ինքնագոլ, Միլան Շկրինյար, 69

Հեռացում՝ Գժեգոժ Կրիխովյակ (Լեհաստան), 62, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով