21:07  ,  14 հունիսի, 2021

Անդրեա Պիրլոն հրաժարվել է գլխավորել «Սամպդորիան»

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն աշխատանքի առաջարկ է ստացել իտալական Ա Սերիան ներկայացնող «Սամպդորիայից», հաղորդում է Sky Sports–ը։ 42–ամյա իտալացի մասնագետին չի հետաքրքրել Ջենոան ներկայացնող ակումբի նախագիծը եւ մերժել է առաջարկը։

Իտալիայի ավարտված առաջնությունում «Սամպդորիան» 52 միավորով գրավել է 9–րդ տեղը։

Պիրլոյի ծառայություններով հետաքրքրված է նաեւ Լիվերպուլի «Էվերտոնը», որի գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է իտալացի Կառլո Անչելոտիի հեռանալուց հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում