11:45  ,  14 հունիսի, 2021

NBA. Կիսաեզրափակիչի առաջին մասնակիցն ու օրվա լավագույն դրվագները

«Ֆինքսը» դարձավ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) եզրափակիչի առաջին մասնակիցը:

Քառորդ եզրափակիչի չորրորդ խաղում «Ֆինիքսը» 125:118 հաշվով արտագնա հաղթանակ է տարել «Դենվերի» նկատմամբ՝ շարքի հաշիվը դարձնելով 4:0: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել ամերիկացի Քրիս Պոլը՝ հյուրերի կազմում վաստակելով 37 միավոր:

«Միլուոկիի» ու «Բրուքլինի» միջև չորրորդ խաղից հետո շարքի հաշիվը հավասարվել է՝ 2:2:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆի առաջին փուլում «Ֆինիքսը» պայքարից դուրս էր թողել գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսին»:

NBA, 1/4 եզրափակիչ 

«Դենվեր» - «Ֆինիքս»՝ 118:125 (22:28, 33:35, 28:33, 35:29)

Շարքի հաշիվը՝ 0:4

«Միլուոկի» - «Բրուքլին»՝ 107:96 (23:26, 30:22, 28:21, 26:27)

Շարքի հաշիվը՝ 2:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում