12:44  ,  14 հունիսի, 2021

Գրիգորի Բաբայանը մոտ է Ռուսաստանի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն

Ֆուտբոլի Ղազախստանի փոխչեմպիոն «Տոբոլի» գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանը կարող է աշխատանքի անցնել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ակումբում, հաղորդում է Vesti.kz-ն:

Հունիսի 15-ին նախատեսված բանակցությունների հաջող ընթացքի դեպքում հայ մասնագետը կդառնա բուլղարացի մասնագետ Ստանիմիր Ստոյլովի օգնականը «Նիժնի Նովգորոդում», որը նվաճել է Պրեմիեր լիգայի ուղեգիր: Ստոյլովը մոտ է ռուսական ակումբը գլխավորելուն:

2014-2018-ը Բաբայանը եղել է Ստոյլովի օգնականը Ղազախստանի հավաքականում ու «Աստանայում»:

«Гол емес» տելեգրամյան ալիքի համաձայն՝ Գրիգորի Բաբայանը «Տոբոլի» ֆուտբոլիստներին արդեն հայտնել է հեռանալու մասին:

41-ամյա Գրիգորի Բաբայանը 2019 թվականից է գլխավորում «Տոբոլը», որը Ղազախստանի նախորդ առաջնությունում գրավել էր երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ