09:12  ,  3 հունիսի, 2021

UFC-ի նախագահը պատմել է, թե որ մարտիկին է համարում լավագույնը

UFC-ի նախագահ Դանա Ուայթը պատմել է, թե որ մարտիկին է համարում լավագույնը՝ անկախ քաշային կարգից: Ամերիկացի ֆունկցիոներն առանձնացրել է կիսամիջին քաշային կարգում գործող չեմպիոն, ամերիկացի Կամարու Ուսմանին:

«100 տոկոսով այս պահին Կամարու Ուսմանն աշխարհի լավագույն մարտիկն է անկախ քաշային կարգից»,- Ուայթի խոսքը մեջբերում է Sports Illustrated-ը:

Հիշեցնենք, որ 34-ամյա Ուսմանը 20 մենամարտերում տարել է 19 հաղթանակ: Նա նախորդ մենամարտն անցկացրել է ապրիլին՝ նոկաուտով հաղթելով Խորխե Մասվիդալին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում