11:41  ,  31 մայիսի, 2021

NBA. «Լեյքերսը» պարտվեց, Դյուրանտի 42 միավորներն օգնեցին «Բրուքլինին»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի չորրորդ խաղում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» տանը 92:100 հաշվով պարտվել է «Ֆինիքսին», որը հավասարեցրել է շարքի հաշիվը՝ 2:2:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Լեբրոն Ջեյմսը, որը «Լեյքերսի» կազմում վաստակել է 25 միավոր:

Կևին Դյուրանտի 42 միավորները «Բրուքլինին» օգնել են հաղթել «Բոստոնին»՝ 141:126: «Բոստոնի» կազմում 40 միավոր է հավաքել ամերիկացի Ջեյսոն Տեյտումը:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, 1/8 եզրափակիչ 

«Լեյքերս» – «Ֆինիքս»՝ 92:100 (24:23, 26:31, 15:27, 27:19)

Շարքի հաշիվը՝ 2:2

«Ատլանտա» – «Նյու Յորք»՝ 113:96 (25:26, 28:23, 35:22, 25:25)

Շարքի հաշիվը՝ 3:1

«Բոստոն» – «Բրուքլին»՝ 126:141 (34:33, 26:40, 31:39, 35:29)

Շարքի հաշիվը՝ 1:3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում