09:14  ,  30 մայիսի, 2021

Էրլինգ Հոլանդը՝ ՉԼ-ի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկու

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդն է, որը 8 խաղում խփել է 10 գոլ։

Երկրորդ տեղում է փարիզյան ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։ Նա մասնակցել է 10 հանդիպման, խփել 8 գոլ։

6-ական գոլ են խփել Նեյմարը (ՊՍԺ), Քարիմ Բենզեման («Ռեալ»), Օլիվիե Ժիրուն («Չելսի»), Ալվարտո Մորատան («Յուվենտուս»), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Յուսեֆ Էն-Նեսիրին («Սեւիլիա») եւ Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գավաթը երկրորդ անգամ նվաճեց Լոնդոնի «Չելսին»՝ եզրափակիչում 1։0 հաշվով պարտության մատնելով Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում