15:10  ,  29 մայիսի, 2021

Տիգրան Բարսեղյանը դարձյալ ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում (ֆոտո)

«Աստանայի» ու Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը Ղազախստանի ֆուտբոլի պրոֆեսիոնալ լիգայի վարկածով ընդգրկվել է Ղազախստանի առաջնության 13-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: 27-ամյա ֆուտբոլիստի գոլի օգնությամբ առաջատար «Աստանան» նախորդ տուրում 1:1 հաշվով էր ավարտել գործող չեմպիոն «Կայրաթի» հետ տնային հանդիպումը: 

«Տիգրան Բարսեղյանը մայրաքաղաքային թիմի ամենաակտիվ խաղացողներից էր առջևի գծում: Հայ խաղացողը հաճախ խաղը վերցնում էր իր վրա: Նա 7 անգամ շրջանցեց մրցակիցներին ու վաստակեց 6 տուգանային հարված: Նա հաղթեց 50 տոկոս մենապայքարներում ու խփեց «Աստանայի» գոլը: Գործողությունների ինդեքսը՝ 263»,- հայ ֆուտբոլիստի մասին գրում է pflk.kz-ը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի ընթացիկ առաջնությունում Տիգրան Բարսեղյանը մասնակցել է 12 հանդիպման, դարձել 3 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում