21:28  ,  23 մայիսի, 2021

Տիգրան Բարսեղյանի գոլն «Աստանային» օգնեց ոչ ոքի խաղալ «Կայրաթի» հետ

Ֆուտբոլի Ղազախստանի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Աստանան» 1:1 հաշվով ավարտեց գործող չեմպիոն «Կայրաթի» հետ տնային հանդիպումը:

Դաշտի տերերի կազմում խաղի հաշիվը 86-րդ րոպեին բացեց Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, սակայն ավելացված ժամանակում հյուրերը խփեցին պատասխան գոլը: Դա 27-ամյա Բարսեղյանի երրորդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն «Աստանայի» կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը և դեղին քարտ ստացավ 31-րդ րոպեին: Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» մեկնարկային կազմում հանդես եկավ առանց փոխարինման:

«Աստանան» 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 8 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Տոբոլից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել: «Կայրաթը» 21 միավորով երրորդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում