14:12  ,  29 մայիսի, 2021

NBA. Տեյտումի 50 միավորները «Բոստոնին» օգնեցին հաղթել «Բրուքլինին»

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 1/8 եզրափակիչի երրորդ խաղում «Բոստոնը» 125:119 հաշվով տնային հաղթանակ է տարել «Բրուքլինի» նկատմամբ՝ կրճատելով շարքի հաշիվը (1:2):

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ջեյսոն Տեյտումը, որը «Բոստոնի» կազմում վաստակել է 50 միավոր: «Բրուքլինից» ամենաարդյունավետը 41 միավոր հավաքած Ջեյմս Հարդենն էր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, 1/8 եզրափակիչ 

«Բոստոն» - «Բրուքլին»՝ 125:119 (33:32, 28:25, 35:27, 29:35)

Շարքի հաշիվը՝ 1:2

«Դալաս» - «Կլիպերս»՝ 108:118 (34:31, 27:32, 25:26, 22:29)

Շարքի հաշիվը՝  2:1

«Ատլանտա» - «Նյու Յորք»՝ 105:94 (29:31, 29:13, 28:28, 19:22)

Շարքի հաշիվը՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում