13:07  ,  27 մայիսի, 2021

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 90-րդ տեղը:

Նախորդ հրապարակումից հետո Խոակին Կառառոսի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել և ունի 1273 վարկանիշային միավոր:

Լավագույն տասնյակում ևս փոփոխություններ չկան: ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, իսկ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան մնացել է երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում են բրազիլացիները: Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Իտալիան, Արգենտինան, Ուրուգվայը և Դանիան:

Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիան 12-րդն է, Ռումինիան՝ 43-րդը, Իսլանդիան՝ 52-րդը, Հյուսիսային Մակեդոնիան՝ 62-րդը, իսկ Լիխտեյնշտեյնը՝ 186-րդը:

Առաջիկա ընկերական խաղերում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Խորվաթիան 14-րդն է, իսկ Շվեդիան՝ 18-րդը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում