16:19  ,  24 մայիսի, 2021

A Սերիան՝ Եվրոպայի թոփ-5 առաջնությունների ամենաարդյունավետ լիգա (ֆոտո)

Opta-ն հրապարակել է Եվրոպայի թոփ-5 առաջնությունների (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) միջին արդյունավետությունն ավարտված մրցաշրջանում։

Ամենաբարձր միջին արդյունավետությունը գրանցվել է Իտալիայի A Սերիայում, որտեղ 380 խաղերում արձանագրվել է 1160 գոլ (մեկ խաղում միջինը 3.1 գոլ)։

Երկրորդ տեղում է Գերմանիայի Բունդեսլիգան (մեկ խաղում միջինը 3 գոլ), եռյակը եզրափակում է ֆրանսիական «Լիգա-1»-ը (մեկ խաղում միջինը 2.8 գոլ)։ Անգլիայի Պրեմիեր լիգան չորրորդն է (մեկ խաղում միջինը 2.7 գոլ), իսկ Իսպանիայի Լա Լիգան (մեկ խաղում միջինը 2.5 գոլ) զբաղեցնում է 5-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով