«Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի խաղում (2:2) գոլի հեղինակ դառնալուց հետո ամփոփել է ավարտված մրցաշրջանը:
«Դժվար տարի էր բոլորիս համար, բայց մենք փորձեցինք անել առավելագույնը։ Ցանկանում եմ հաջորդ տարիներին «Ռոմային» տեսնել հնարավորինս բարձր դիրքերում, քանի որ երկրպագուներն ու քաղաքն արժանի են դրան: Շնորհակալություն Էդին Ջեկոյին երրորդ խաղում անընդմեջ գոլային փոխանցում կատարելու համար»,- Ինստագրամում գրել է 32-ամյա կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանի մասնակցեց 34 հանդիպման, դարձավ 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում:
«Ռոման» 62 միավորով գրավեց 7-րդ տեղը և նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերանսների լիգայի ուղեգիր:
View this post on Instagram
Daje Henrikh #SpeziaRoma 2-2 pic.twitter.com/FtdJnXHgyX
— AS Roma (@OfficialASRoma) May 23, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
21:16 , 17 հոկտեմբերի
20:08 , 17 հոկտեմբերի 
19:57 , 17 հոկտեմբերի
19:26 , 17 հոկտեմբերի
19:08 , 17 հոկտեմբերի
15:46 , 17 հոկտեմբերի
15:23 , 17 հոկտեմբերի
13:57 , 17 հոկտեմբերի
12:41 , 17 հոկտեմբերի
09:11 , 17 հոկտեմբերի