11:33  ,  24 մայիսի, 2021

Հենրիխ Մխիթարյան. Դժվար տարի էր բոլորիս համար, սակայն փորձեցինք անել առավելագույնը (ֆոտո)

«Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի խաղում (2:2) գոլի հեղինակ դառնալուց հետո ամփոփել է ավարտված մրցաշրջանը:

«Դժվար տարի էր բոլորիս համար, բայց մենք փորձեցինք անել առավելագույնը։ Ցանկանում եմ հաջորդ տարիներին «Ռոմային» տեսնել հնարավորինս բարձր դիրքերում, քանի որ երկրպագուներն ու քաղաքն արժանի են դրան: Շնորհակալություն Էդին Ջեկոյին երրորդ խաղում անընդմեջ գոլային փոխանցում կատարելու համար»,- Ինստագրամում գրել է 32-ամյա կիսապաշտպանը:

Հիշեցնենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում Հենրիխ Մխիթարյանի մասնակցեց 34 հանդիպման, դարձավ 13 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ: Նա «Ռոմայի» լավագույն ռմբարկուն է այս մրցաշրջանում:

«Ռոման» 62 միավորով գրավեց 7-րդ տեղը և նվաճեց ՈւԵՖԱ-ի Կոնֆերանսների լիգայի ուղեգիր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում