00:17  ,  21 մայիսի, 2021

Եվրո-2020․ Պորտուգալիայի հավաքականի հայտացուցակը

Ֆուտբոլի Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը հրապարակել է հայտացուցակը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո-2020) համար։

Դարպասապահներ․ Անտոնի Լոպեշ («Լիոն»), Ռուի Պատրիսիու («Վուլվերհեմփթոն»), Ռուի Տիագու Սիլվա («Գրանադա»)։

Պաշտպաններ․ Ժոաու Կանսելու, Ռուբեն Դիաշ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմփթոն»), Պեպե («Պորտու»), Ժոզե Ֆոնտե («Լիլ»), Ռաֆայել Գերեյրու («Բորուսիա Դորտմունդ»), Նունու Մենդեշ («Սպորտինգ»)։

Կիսապաշտպաններ․ Բրունու Ֆերնանդեշ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիլու Պերեյրա (ՊՍԺ), Պեդրու Գոնսալվեշ, Ժոաու Պալինյա (երկուսն էլ՝ «Սպորտինգ»), Ռուբեն Նեւեշ, Ժոաու Մոուտինյու (երկուսն էլ՝ «Վուլվերհեմփթոն»), Ռենատու Սանշեշ («Լիլ»), Սերժիու Օլիվեյրա («Պորտու»), Վիլյամ Կարվալյու («Բետիս»), Բեռնարդու Սիլվա («Մանչեսթեր Սիթի»), Դիոգու Ժոտա («Լիվերպուլ»), Ռաֆա Սիլվա («Բենֆիկա»), Ժոաու Ֆելիշ («Աթլետիկո»), Գոնսալու Գեդեշ («Վալենսիա»)։

Հարձակվողներ․ Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Անդրե Սիլվա («Այնտրախտ»)։

Եվրո-2020-ի խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցները F խմբում կլինեն Հունգարիայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի հավաքականները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով