16:23  ,  18 մայիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդի» 2 լեգենդեր՝ Պրեմիեր լիգայի փառքի սրահում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինն ընդգրկվել է անգլիական Պրեմիեր լիգայի փառքի սրահում, hաղորդում է Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

Իռլանդացի լեգենդար կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում խաղացել է 1993-2005 թվականներին և 7 անգամ դարձել Անգլիայի չեմպիոն: Պրեմիեր լիգայում անցկացրած 366 խաղերում նա խփել է 39 գոլ:

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողներից Պրեմիեր լիգայի փառքի սրահում ընդգրկվել էր նաև ֆրանսիացի լեգենդար կիսապաշտպան Էրիկ Կանտոնան:

Ավելի վաղ Պրեմիեր լիգայի փառքի սրահում տեղ էին գտել նաև անգլիացի լեգենդար հարձակվող Ալան Շիրերը և «Արսենալի» նախկին ռմբարկու Թյերի Անրին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում