10:45  ,  18 մայիսի, 2021

Բենզեման կարող է վերադառնալ Ֆրանսիայի հավաքական

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը մտածում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեմային ազգային թիմ վերադարձնելու մասին: Եվրո-2020-ից առաջ ֆրանսիացի մասնագետը ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը, հայտնում է L'Equipe-ը:

Վերջերս 33-ամյա Բենզեման ճանաչվել էր արտասահմանում հանդես եկող տարվա լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ Քարիմ Բենզեման 2015 թվականին Ֆրանսիայի հավաքականից հեռացվել էր իր թիմակից Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում