10:07  ,  17 մայիսի, 2021

«Բարսելոնայի» կանանց թիմն առաջին անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող (ֆոտոշարք)

Կատալոնական «Բարսելոնայի» կանանց թիմը նվաճել է Չեմպիոնների լիգայի հաղթողի կոչումը: Եզրափակիչում կատալոնացիները 4:0 հաշվով վստահ հաղթանակ են տարել Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում:

«Բարսելոնայի» կանանց թիմն առաջին անգամ է հաղթել Չեմպիոնների լիգայում: 2019-ին թիմը հասել էր եզրափակիչ, որտեղ պարտվել էր ֆրանսիական «Լիոնին»:

Հիշեցնենք, որ «Չելսին» այս մրցաշրջանում դարձել էր պատմության առաջին ակումբը, որի կանանց և տղամարդկանց թիմերը դուրս են գալիս Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում