18:10  ,  13 մայիսի, 2021

Մ–23 ԵԱ. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հրապարակել է հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը, որը կմասնակցի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

Հայաստանը կներկայացնեն Աշոտ Մխիթարյանը (55 կգ), Տիգրան Մինասյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Գուրգեն Ալեքսանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գեւորգ Թադեւոսյանը (87 կգ), Ալբերտ Եղիկյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ), հաղորդում է ՀԸՖ–ի մամուլի ծառայությունը։

Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի մայիսի 17–23–ը Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում