15:52  ,  12 մայիսի, 2021

Նեյմար. Կցանկանայի խաղալ Ռոնալդուի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը պատմել է, թե որ ֆուտբոլիստի հետ կցանկանար խաղալ նույն թիմում: 29-ամյա բրազիլացին նշել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

«Ցանկանում եմ խաղալ Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Արդեն խաղացել եմ մեծագույնների՝ Մեսիի ու Մբապեի հետ: Իսկ ահա Կրիշտիանուի հետ խաղալ դեռ չի հաջողվել»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը ՊՍԺ-ի հետ կնքել էր նոր պայմանագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English