22:53  ,  11 մայիսի, 2021

«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Լեսթեր Սիթիին», «Մանչեսթեր Սիթին» հռչակվեց չեմպիոն (տեսանյութ)

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության ավարտից երեք տուր առաջ նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Պրեմիեր լիգայի 36–րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տանը մրցեց «Լեսթեր Սիթիի» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

Առաջինը հաջողության հասան հյուրերը։ 10–րդ րոպեին խաղի հաշիվը բացեց անգլիացի պաշտպան Լյուկ Թոմասը։

Նորվեգացի Ուլե–Գունար Սուլշերի գլխավորած թիմը հավասարությունը վերականգնեց 15–րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը։

«Լեսթեր Սիթիի» հաղթական գոլը 66–րդ րոպեին խփեց թուրք պաշտպան Չագլար Սյոյունջյուն։

«Մանչեսթեր Յունայթեդը» 70 միավորով երկրորդ տեղում է։ «Մանչեսթեր Սիթին» 80 միավորով ապահովեց առաջին տեղը եւ 7–րդ անգամ նվաճեց տիտղոսը։ «Լեսթեր Սիթին» 36 խաղից 66 միավորով երրորդն է։ 

Մանչեսթերյան թիմը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ երրորդ անգամ դարձավ ուժեղագույնը։  

Անգլիայի առաջնություն, 36–րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր Սիթի»՝ 1։2 (տեսանյութ)

Մեյսոն Գրինվուդ, 15 – Լյուկ Թոմաս, 10, Չագլար Սյոյունջյու, 66

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով