Հռոմում մեկնարկած թենիսի ATP շարքի մրցաշարում ռուսաստանցի Կարեն Խաչանովն առաջին շրջանում մրցեց արգենտինացի Ֆեդերիկո Դելբոնիսի հետ։
Հայ թենիսիստը պարտվեց 6:3, 4:6, 0:6 հաշվով։ Մրցապայքարը տեւեց 1 ժամ եւ 42 րոպե։
Ֆեդերիկո Դելբոնիսը որակավորման փուլից է մտել հիմնական մրցաշար, որի մրցանակային հիմնադրամը 2 միլիոն եվրո է։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մադրիդում անցկացված «Մասթերս» մրցաշարում եւս Կարեն Խաչանովը պայքարից դուրս էր մնացել մեկնարկում՝ պարտվելով ճապոնացի Կեյ Նիսիկորիին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում