15:59  ,  10 մայիսի, 2021

Մ-23 ԵԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմը

Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի կազմը մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:

Հայաստանի թիմի կազմում հանդես կգան Կարեն Զուրաբյանը (57 կգ), Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ), հայտնում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:

Եվրոպայի առաջնությունը տեղի կունենա մայիսի 17-23-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում