16:11  ,  8 մայիսի, 2021

Ինգա Մանուչարյանը՝ Ղազախստանի չեմպիոն ու փլեյ-օֆֆի լավագույն խաղացող (ֆոտո)

«Կասպիյը» նվաճել է բասկետբոլի կանանց Ղազախստանի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում  հայ մասնագետ Բագրատ Առաքելյանի գլխավորած թիմն ուժեղ է գտնվել «Թուրանից»:

«Կասպիյի» կազմում հանդես է գալիս Հայաստանի պատանեկան հավաքականների նախկին առաջատար Ինգա Մանուչարյանը: Հայ մարզուհին ճանաչվել է փլեյ-օֆֆի լավագույն բասկետբոլիստ՝ 3 խաղում վաստակելով 54 միավոր: Նա նաև ընդգրկվել է առաջնության 5 լավագույն խաղացողների ցուցակում, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ 20-ամյա Մանուչարյանը «Կասպիյ» է տեղափոխվել հայկական «Երևան Բասկետից»: Նա նախկինում հանդես է եկել ղազախական «Սինեգորիե» և լատվիական «Պապիրս» թիմերում: «Պապիրսի» կազմում Մանուչարյանը դարձել է Լատվիայի փոխչեմպիոն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում