Mayhem in Miami #MayweatherPaul pic.twitter.com/RwXosjT7OU
— SHOWTIME Boxing (@ShowtimeBoxing) May 6, 2021
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի հինգ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, անպարտելի Ֆլոյդ Մեյվեզերն առաջին անգամ հանդիպել է իր առաջիկա մրցակից 26-ամյա վիդեոբլորգեր Լոգան Պոլի հետ:
Հայացքների մենամարտը թեժ է ստացվել: Լոգան Պոլը փորձել է սադրել 44-ամյա ամերիկացուն և խլել նրա գլխարկը: Կրքերը բորբոքվել են, ինչից հետո Մեյվեզերը մրցակցին ասել է, որ կսպանի նրան:
Հիշեցնենք, որ ցուցադրական մենամարտը տեղի կունենա մայիսի 7-ին Մայամիի «Հարդ Ռոկ սթեդիումում»: Նախապես մենամարտը նախատեսված էր անցկացնել 2021-ի փետրվարի 20-ին, սակայն այն հետաձգվել էր կոնոնավիրուսի համավարակի պատճառով:
Մեյվեզերը նախորդ մենամարտն անցկացրել է 2018-ի դեկտեմբերի 31-ին Տոկիոյում՝ նոկաուտի ենթարկելով ճապոնացի Տենսին Նասուկավային:
has officially hit the fan.#MayweatherPaul pic.twitter.com/eSb76YLStI
— SHOWTIME Boxing (@ShowtimeBoxing) May 6, 2021
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում