19:49  ,  6 մայիսի, 2021

Մոուրինյոն ցանկանում է «Ռոմայում» տեսնել Դե Խեային

«Ռոման» ցանկանում է ամռանը ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային, հաղորդում է Corriere dello Sport–ը։ Իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն, որն ամռանն իտալական ակումբի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինելու է պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկային։

Մոուրինյոն ցանկանում է փոխարինող գտնել «Ռոմայի» իսպանացի դարպասապահ Պաու Լոպեսին։ «Էվերտոնից» պետք է վերադառնա դարպասապահ Ռոբին Օլսենը, որը վարձակալությամբ է խաղում անգլիական ակումբում։ Մոուրինյոն հետաքրքրված չէ Օլսենի ծառայություններով։

30–ամյա Դավիդ Դե Խեան ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մասնակցել է 32 հանդիպման բոլոր մրցաշարերում, բաց թողել 39 գոլ, 12 խաղում դարպասը պահել է անառիկ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում