22:20  ,  30 ապրիլի, 2021

Մխիթարյանի գործակալն առաջին անգամ համագործակցություն է սկսել ֆուտբոլիստուհու հետ (ֆոտո)

Իտալացի ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան առաջին անգամ համագործակցություն է սկսել ֆուտբոլիստուհու հետ, հայտնում է Gazzetta dello Sport-ը:

Ռայոլան դարձել է Թուրինի «Յուվենտուսի» և կանանց Իտալիայի հավաքականի խաղացող Բարբարա Բոնենսայի գործակալը: Նրա հետ համագործակցություն սկսելուց հետո 29-ամյա իտալուհին հրաժարվել է երկարաձգել «Յուվենտուսի» հետ պայմանագիրը՝ պահանջելով աշխատավարձի զգալի բարձրացում:

Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան համագործակցում է նաև Հայաստանի ազգային հավաքականի ու իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի, Զլատան Իբրահիմովիչի, Պոլ Պոգբայի, Էրլինգ Հոլանդի, Ջանլուիջի Դոնարումայի և այլ աստղային ֆուտբոլիստների հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English