18:11  ,  29 ապրիլի, 2021

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղերի արդյունքում կազմված խորհրդանշական հավաքականը:

Դարպասապահ. Էդերսոն Մորաես («Մանչեսթեր Սիթի»):

Պաշտպաններ. Ալեքսանդր Զինչենկո («Մանչեսթեր Սիթի»), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Էդեր Միլիտաո («Ռեալ»), Մարկինյոս (ՊՍԺ):

Կիսապաշտպաններ. Իլկայ Գյունդոգան, Կևին դե Բրույնե, Ռիհադ Մահրեզ (բոլորը՝ «Մանչեսթեր Սիթի»), Կրիստիան Պուլիշիչ («Չելսի»), Անխել Դի Մարիա (ՊՍԺ):

Հարձակվող. Քարիմ Բենզեման («Ռեալ»):

Հիշեցնենք, որ շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում են Քարիմ Բենզեման («Ռեալ»), Կևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»), Նգոլո Կանտեն («Չելսի») և Անխել Դի Մարիան (ՊՍԺ): Հաղթողը հայտնի կդառնա ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում