12:10  ,  22 ապրիլի, 2021

NBA. «Գոլդեն Սթեյտը» պարտվեց, Ստեֆեն Կարիի ռեկորդային շարքն ավարտվեց

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրն անցկացվել են 12 հանդիպումներ:

«Գոլդեն Սթեյտը» հյուրընկալվելիս 114:118 հաշվով պարտվել է «Ֆիլադելֆիային»: «Գոլդեն Սթեյտի» առաջատար Ստեֆեն Կարին վաստակել է 18 միավոր և ընդհատել ռեկորդային շարքը: Նա դիպուկ է իրացրել 3 միավորանոց 14 նետումներից միայն երկուսը: Նախորդ 11 խաղերում ամերիկացին գրանցել էր 3 միավորանոց 78 դիպուկ նետում՝ սահմանելով NBA-ի ռեկորդ: Սկսած մարտի 17-ից՝ Կարին բոլոր խաղերում վաստակել էր նվազագույնը 32 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Քլիվլենդ»«Չիկագո»՝ 121:105 (34:12, 27:32, 38:28, 22:33)

«Վաշինգտոն»«Գոլդեն Սթեյտ»՝ 118:114 (38:20, 22:38, 26:35, 32:21)

«Տորոնտո»«Բրուքլին»՝ 114:103 (23:36, 33:22, 36:23, 22:22)

«Իդնիանա»«Օկլահոմա»՝ 122:116 (34:28, 33:29, 26:29, 29:30)

«Ֆիլադելֆիա»«Ֆինիքս»՝ 113:116 (29:28, 25:26, 22:23, 37:39)

«Հյուսթոն»«Յուտա»՝ 89:112 (27:34, 16:27, 20:30, 26:21)

«Նյու Յորք»«Ատլանտա»՝ 137:127 (լրացուցիչ ժամանակում) (34:39, 33:30, 23:28, 32:25, 15:5)

«Դալաս»«Դոտրոյտ»՝ 127:117 (33:36, 34:22, 33:32, 27:27)

«Սան Անտոնիո»«Մայամի»՝ 87:107 (27:27, 26:24, 19:26, 15:30)

«Կլիպերս»«Մեմֆիս»՝ 117:105 (24:39, 29:23, 34:20, 30:23)

«Պորտլենդ»«Դենվեր»՝ 105:106 (36:35, 21:25, 27:22, 21:24)

«Սակրամենտո»«Մինեսոտա»՝ 128:125 (44:34, 26:25, 25:39, 33:27)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում