Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններում Հայաստանն ունեցել է հինգ մասնակից:
Ճկասուսերակիրների մրցաշարին մասնակցել են Գրիգոր Պապոյանը և Աիդա Ալոյանը, իսկ խոցասուսերակիրների պայքարին՝ Հովհաննես Մուրադյանը, Գագիկ Դավթյանը և Ալիկ Նավասարդյանը:
Հայ մարզիկները գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանի ղեկավարությամբ հաղթահարել են նախնական փուլի արգելքը և մտել 64 ուժեղագույնների շարքը: Այդ փուլում նրանք պարտություն են կրել եւ օլիմպիական մրցակարգի համաձայն դուրս մնացել հետագա պայքարից, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը
Ալիկ Նավասարդյանը 15։11 հաշվով հաղթել է սերբ մրցակցին եւ մտել 32 լավագույնների խումբ: Այդ փուլում նա պարտություն է կրել եւ 91 մասնակիցների պայքարում գրավել 27-րդ տեղը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

21:03 , 27 հոկտեմբերի
20:09 , 27 հոկտեմբերի
19:06 , 27 հոկտեմբերի 
18:59 , 27 հոկտեմբերի
18:46 , 27 հոկտեմբերի
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի 
17:32 , 27 հոկտեմբերի
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի