19:15 20 ապրիլի, 2021Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված սուսերամարտի աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնություններում Հայաստանն ունեցել է հինգ մասնակից:
Ճկասուսերակիրների մրցաշարին մասնակցել են Գրիգոր Պապոյանը և Աիդա Ալոյանը, իսկ խոցասուսերակիրների պայքարին՝ Հովհաննես Մուրադյանը, Գագիկ Դավթյանը և Ալիկ Նավասարդյանը:
Հայ մարզիկները գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանի ղեկավարությամբ հաղթահարել են նախնական փուլի արգելքը և մտել 64 ուժեղագույնների շարքը: Այդ փուլում նրանք պարտություն են կրել եւ օլիմպիական մրցակարգի համաձայն դուրս մնացել հետագա պայքարից, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվական ծառայությունը
Ալիկ Նավասարդյանը 15։11 հաշվով հաղթել է սերբ մրցակցին եւ մտել 32 լավագույնների խումբ: Այդ փուլում նա պարտություն է կրել եւ 91 մասնակիցների պայքարում գրավել 27-րդ տեղը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.