21:53  ,  11 ապրիլի, 2021

«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի վերադարձը խաղադաշտ (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Ռոման» հյուրընկալեց «Բոլոնիային»։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմն առավելության հասավ 1։0 հաշվով։

Միակ գոլը 44-րդ րոպեին խփեց իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին հանդիպումն անցկացրեց։ Նա «Ռոմայի» պահեստայինների թվում էր եւ 68-րդ րոպեին փոխարինեց իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսին։

«Ռոման» 54 միավորով 7-րդն է, «Բոլոնիան» 11-րդն է՝ 34 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Ռոմա» - «Բոլոնիա»՝ 1։0 (տեսանյութ)

Բորխա Մայորալ, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով