19:04  ,  11 ապրիլի, 2021

«Յուվենտուսի», «Նապոլիի» եւ «Լացիոյի» հաղթանակները (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» տանը մրցեց «Ջենոայի» հետ եւ առավելության հասավ 3։1 հաշվով։ Թուրինյան թիմը 62 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում ընթացող «Միլանից»։

«Նապոլին» հյուրընկալվեց «Սամպդորիային» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ Նեապոլյան թիմը 59 միավորով չորրորդ տեղում է։

«Լացիոն» արտագնա խաղում 1։0 հաշվով պարտության մատնեց «Վերոնային» եւ 29 խաղից հետո 55 միավորով 6-րդն է։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Յուվենտուս» - «Ջենոա»՝ 3։1 (տեսանյութ)

Դեյան Կուլուշեւսկի, 4, Ալվարո Մորատա, 22, Ուեսթոն Մաքենի, 70 – Ջանլուկա Սկամակա, 49

«Սամպդորիա» - «Նապոլի»՝ 0։2 (տեսանյութ)

Ֆաբիան Ռուիս, 35, Վիկտոր Օսիմեն, 87

«Վերոնա» - «Լացիո»՝ 0։1

Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում