Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում իտալական «Ռոման» Ամստերդամում ապրիլի 8-ին կհյուրընկալվի հոլանդական «Այաքսին»։
Բուքմեյքերները կանխատեսում են դաշտի տերերի հաղթանակը՝ 1․95։ «Ռոմայի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․60, ոչ ոքին՝ 3․70 գործակցով։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են 2002-2003 թվականների Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Հռոմում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1, Ամստերդամում 2։1 հաշվով հաղթել էր «Այաքսը»։
Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում
«Այաքս» (Նիդերլանդներ) - «Ռոմա» (Իտալիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ)
1․95 -- ոչ ոքի՝ 3․70 -- 3․60
«Արսենալ» (Անգլիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 23։00
1․60 –- ոչ ոքի՝ 4․60 -- 6․50
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 23։00
4․10 -- ոչ ոքի՝ 3․50 -- 2․05
«Գրանադա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 23։00
6․50 -- ոչ ոքի՝ 3․90 -- 1․60
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում