09:09  ,  8 ապրիլի, 2021

Եվրոպայի լիգա․ Օրվա հանդիպումները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում ապրիլի 8-ին տեղի կունենան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Իտալական «Ռոման» Ամստերդամում կհյուրընկալվի հոլանդական «Այաքսին»։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սրունքի մկանային վնասվածքից հետո դեռ չի վերադարձել իտալական թիմի կազմ եւ չի մեկնել Նիդերլանդներ։

Լոնդոնի «Արսենալն» Անգլիայում կմրցի Պրահայի «Սլավիայի» հետ։ Խորվաթիայի «Դինամո Զագրեբը» կընդունի իսպանական «Վիլյառեալին»։ Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» Իսպանիայում կխաղա «Գրանադայի» հետ։

Բոլոր հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23։00-ին։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Ռոմա»  (Իտալիա)՝ 23։00 (Երեւանի ժամանակ)

«Արսենալ» (Անգլիա) - «Սլավիա» (Չեխիա)՝ 23։00

«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) - «Վիլյառեալ» (Իսպանիա)՝ 23։00

«Գրանադա» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 23։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս