15:35  ,  4 ապրիլի, 2021

Գվարդիոլա․ Մոտ ենք տիտղոսին, անհրաժեշտ է եւս 3 հաղթանակ

«Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է 2։0 հաշվով հաղթանակը «Լեսթեր Սիթիի» նկատմամբ Անգլիայի առաջնության 30-րդ տուրի արտագնա խաղում։

«Լեսթերն ունի գերազանց թիմ։ Երբ նրանց հետ խաղացինք մեր ստադիոնում, պարտվեցինք 2։5 հաշվով, բայց այս անգամ մենք գործեցինք համբերատար եւ մեծ քայլ կատարեցինք չեմպիոնության ուղղությամբ։

Երբ ֆուտբոլիստները վերադառնում են հավաքականներից, երբեք չգիտես, թե ինչ վիճակում կլինեն, բայց ես նրանց վստահում եմ։ Նրանք ոչ միշտ են ինձ հավատում, բայց ես նրանցից յուրաքանչյուրին հավանում եմ։ Այս խաղում ես վստահեցի մի քանի խաղացողների, որոնք վաղուց դուրս չէին եկել խաղադաշտ։

Երբ հաղթանակները հաջորդում են իրար, տղաները գիտեն, որ կազմում հայտնվելու համար պետք է շատ լավ խաղան։ Մեր թիմում ամեն ինչ գերազանց է ֆուտբոլիստների միջեւ ըմբռնման տեսանկյունից։

Անգլիայի առաջնությունում տիտղոս նվաճելուց հաճելի ոչինչ չկա։ Մրցաշարը տեւում է 11 ամիս, շատ բարդ է։ Մենք մոտ ենք տիտղոսին, անհրաժեշտ է եւս երեք հաղթանակ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» 31 խաղից հետո 74 միավորով առաջին տեղում է։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդն» (29 խաղ) ունի 57 միավոր։ «Լեսթեր Սիթին» (30 խաղ) երրորդն է՝ 56 միավոր։

Անգլիայի առաջնություն, 30-րդ տուր

«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Սիթի»՝ 0։2 (տեսանյութ)

Բենժամեն Մենդի, 58, Գաբրիել Ժեզուս, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով